Четверг, 2024-Мар-28, $TIME
ՀԱՅԱՍՏԻ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
Приветствую Вас Гость | RSS

Меню сайта
Категории раздела
lurer [31]
zinuj [1]
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 75
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » Файлы » lrahos » lurer

Ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ հենց Ավետիսյանների ընտանիքի վրա
2015-Янв-25, 18:06

Գյումրիի ռուսական բազայում հեղափոխություն է. Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբից Ինտերֆաքսին տեղեկացրել են, որ 2016 թ. գարնանից Գյումրիում Ռուսաստանի 102-րդ բազայի անձնակազմը համալրվելու է բացառապես պայմանագրային զինծառայողներով: Գլխավոր շտաբից հայտնել են, որ վերջին զորակոչիկները բազայից կհեռանան 2016 թ. գարնանը: Spanvac yntaniqՌուսաստանի համար ընդհանրապես մեծ դաս է Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը, սակայն, մեր տպավորությամբ, դրանից կայսրապաշտական նկրտումներ ունեցողների վերաբերմունքը չի փոխվի Հայաստանի իշխանիկների հանդեպ, որոնց փալաս սարքելով ընդամենն արյունացեխոտ ոտքերն են մաքրում ոստիկանաանվտանգության բարձրաստիճանների մունդիրներից սկսած իշխանաքրեաօլիգարխների մռութների վրա: Նրանք, ովքեր ծրագրել ու հետևողականորեն, բոլոր նրբությունները հաշվի առնելով եղեռնագործել են Ավետիսյանների ընտանիքի հանդեպ ընդգծել են Հայաստանում անվտանգության ուժերի ու ոստիկանության իրական բացակայությունն ու անգործությունը, մարդասպանությունը շարունակաբար դարձնելով քաղաքական միավոր երկրում իշխանափոխություն կատարելու ու աշխարհաքաղաքական պարտադրված ուղին փոխելու համար նաև: Հայաստանի բարձրաստիճան իշխանությունները, հավուր ճշմարտության պետք է ասել, որ թերևս ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից բացի, ով գնաց Գյումրի ու մասնակցեց 6 զոհերի հուղարկավորությանը, մյուս իշխանավորները պարզապես զոհ դարձան պատվիրատու և կարգադրիչ պետությունների իշխանությունների թեթև ձեռքով: Իսկ թե ինչո՞ւ այնուամենայնիվ ընտրությունը կանգ առավ հենց Ավետիսյանների ընտանիքի վրա, պարզվում է, կամ` համընդհանուր ինֆորմացիայի մեր վերլուծության արդյունքում հանգում ենք այսպիսի եզրահանգման, որ սա այն դեպքերից է, երբ ասում են. «Եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում քեզանով»: Ասել է, թե յուրաքանչյուր ընտանիք կարող էր լինել Ավետիսյանների վիճակում, որտեղ հատուկ կընդգծվեր օրորոցային երեխային սրախողխող անելը … Այսօր, վաղը, այսուհետ դասեր կքաղե՞նք այս ամենից, թե` կշարունակենք գործիք լինել, որի սայրն արտաքին ուժերին պետք եղած ժամանակ կկտրի մեր և մեր ընտանիքների կյանքի թելը, կներեք, բայց խիստ կասկածում եմ: Իսկ դրա համար ընդամենը մեկ բանից է պետք սկսել` արժանապատվություն ունենալուց … Իսկ ռուսական ռազմաբազայում պայմանագրային զինծառայողներ կլինեն, թե` ժամկետային, դրանից մեր երկրի ու քաղաքացիներիս անվտանգությունը չի փոխվի …

Категория: lurer | Добавил: leon
Просмотров: 438 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Вход на сайт
Поиск

Друзья сайта
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0




Copyright MyCorp © 2024