Четверг, 2024-Апр-25, $TIME
ՀԱՅԱՍՏԻ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
Приветствую Вас Гость | RSS

Меню сайта
Категории раздела
lurer [31]
zinuj [1]
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 75
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » Файлы » lrahos » lurer

Մինվոդիում իրավիճակը լարված է
2015-Янв-25, 18:03

Մինվոդիում նախօրեի գիշերը հայ երիտասարդների կողմից 29-ամյա ռուս պայմանագրային զինծառայողի սպանությունից հետո Ստավրոպոլի երկրամասի կազակական միությունը այսօր Մինվոդիում համազգային հավաք է հրավիրել. «Պահանջում ենք Ռուսաստանի տարածքից դուրս բերել հայկական կազմակերպված հանցավորությունը: Կորչի հայկական նեոգաղութատիրությունը: Ռուսները դեմ են ազգամիջյան ատելությանը, բայց մենք նաև դեմ ենք մեր և մեր երեխաների դեմ բեսպրեդելին: Հայաստան, հե՛տ վերցրու քո որդիներին, հատկապես քրեական հանցագործներին և մարդասպաններին»,- ասված է Ստավրոպոլի կազակների տարածած հայտարարության մեջ: «Ընդդեմ էթնոհանցավորության» հանրահավաքը տեղի է ունենալու Մինվոդիի Բաբիկինի փողոցում, որտեղ հայերի և ռուսների միջև տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուքն ու ռուս զինվորի սպանությունը: miting v pugachyoveArmtimes.com. Իրավիճակը Մինվոդիում, որտեղ հայերը նախօրեին ռուս զինվորի էին սպանել, սպառնում է սրվել: Տեղի կազակական միությունը երեկ հայտարարել է, որ այսօր երկրամասի բոլոր բնակիչներին հրավիրում է հանրահավաքի: «Մինվոդիում երեք տասնյակ հայեր սպանել են ռուսի: Սպանված Դմիտրի Սինդորենկոն մեղավոր էր այն բանի համար, որ նա ՌԴ ներքին զորքերի հատուկ ջոկատային էր և սրճարան էր եկել՝ վզին սլավոնական խորհրդանիշով: Գրիգորյանը՝ մարդասպանը, ի սկզբանե ագրեսիվ էր տրամադրված և ի դեմս Սինդորենկոյի՝ ողջ ռուսական բանակին մեղադրում էր ռուս զինվորի կողմից Հայաստանում մի ամբողջ ընտանիքի սպանելու համար»,- հայտարարել են կազակները: Երեկ ռուսական լրատվամիջոցները (Կոմսոմոլսկայա պրավդա, Ռոսբալտ, ANSPRESS, Ռոսիյսկայա գազետա և այլն) գրեցին, որ սպանությունից հետո Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը առավոտյան խորհրդակցություն է անցկացրել մարզի իրավապահ և ուժային կառույցների ղեկավարների, այնուհետև մարզային իշխանության ներկայացուցիչների հետ և հանդես է եկել հայտարարությամբ: «Ես խնդրում եմ հետաքննչական մարմիններին՝ անել ամեն ինչ, որպեսզի կենցաղային հողի վրա տեղի ունեցած հարբած ծեծկռտուքի մեջ ներքաշված ամբողջ շրջանակը հայտնաբերվի և որևէ մեկը չխուսափի պատասխանատվությունից: Մտադիր եմ հետաքննության ողջ ընթացքը պահել իմ անձնական վերահսկողության տակ»,- ասել է նահանգապետը: Նա նաև պահանջել է ժամանակավորապես փակել «Օպերա» կարաոկե-բարը, որի մոտ տեղի է ունեցել ծեծկռտուքը: Վլադիմիրովը հայտարարել է նաև, որ Մինվոդիում տեղի ունեցած ողբերգությունը հաստատում է մարզի իշխանությունների այն տեսակետը, որ սրճարաններում, ռեստորաններում և ժամանցային այլ վայրերում, որտեղ ալկոհոլ է իրացվում, անվտանգության միջոցառումները պետք է խստացվեն: Խոստովանենք, ՌԴ-ում ամեն ծեծկռտուքից հետո չէ (թեկուզ սպանության ելքով), որ մարզի նահանգապետը հրատապ խորհրդակցություն է հրավիրում և հայտարարում, որ գործի քննության ողջ ընթացքը վերցնելու է իր վերահսկողության տակ: Ուշագրավ է, որ նա հատուկ շեշտել է, թե ծեծկռտուքը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա: Այդպես են հայտարարում նաև ՌԴ իրավապահները: Ռուսական լրատվամիջոցները, սակայն, գրում են նաև, որ ամեն ինչ սկսվել է Գյումրիի դեպքերի շուրջ վիճաբանությունից «Երիտասարդների 2 խումբ հանգստանում էր սրճարանում: 3 սեղաններ էին դրված, մեկի շուրջ զինվորականներ էին, մյուս 2-ի շուրջ՝ հայեր: Մեկը հիշեց Գյումրիի դեպքը, երբ ռուս զինվորը սպանել էր հայ ընտանիքին: Խոսակցությունը բարձր տոնով էր, հետո բոլորը դուրս եկան»,- գրել է ANSPRESS-ը՝ մեջբերելով վեճի ականատես Թամարայի խոսքերը «Հայերը վրեժ են լուծում Գյումրիի համար» հրապարակման մեջ: Նույնաբովանդակ տեղեկություն են հրապարակել ևս մի քանի ռուսական լրատվամիջոցներ: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը սրճարանում հայ և ռուս երիտասարդների միջև վեճ է բռնկվել, որից հետո 2 կողմերն էլ օգնության են կանչել ընկերներին, և արդեն փողոցում սկսվել է ծեծկռտուքը: Ռուս զինվորի սպանության մեջ կասկածվում են Միխայիլ Գրիգորյանն ու նրա ընկերը՝ Կարեն Թովմասյանը, ովքեր մինչ ոստիկանության ժամանելը դիմել են փախուստի, իսկ ծեծկռտուքի մասնակից Ալեքսանդր Մարտիրոսյանը ձերբակալվել է: Երեկ իրավապահները հայտնաբերել են Գրիգորյանին, ով սպանության հիմնական կասկածյալն է: Իսկ մենք զրուցեցինք Ստավրոպոլի երկրամասի հայ համայնքի ղեկավար Գեորգի Սաֆարովի հետ: - Պարոն Սաֆարով, ի՞նչ մանրամասներ ունեք Մինվոդիի ծեծկռտուքից: - Դե, ծեծկռտուք է եղել, այդպես է ստացվել: Ոչ մի ազգայնական բան չկա: Ոչ մի բանի հետ դա կապված չէ: - Բայց ռուսական ԶԼՄ-ները, հղում անելով ականատեսներին, գրում են, որ ամեն ինչ սկսել է Գյումրիի դեպքերի մասին խոսակցությունից: - Ո՛չ, ոչ, ոչ: Խաբում են, նման բան չի եղել, հետո՝ ինչպե՞ս են այդ խոսակցությունը լսել: Դա ուղղակի հարբեցողության հետևանք է: Նու, դեռ ոչինչ չկա, ես չեմ լսել, որ դա կապված է Գյումրիի դեպքերի հետ: Մենք այդպիսի ականատեսների չգիտենք: Իսկ երբ մեզ հարցնում են, թե ինչպե՞ս են Գյումրիում ձեր հարաբերությունները, պատասխանում ենք, որ Պերմյակովը հոգեկան հիվանդ է: Ի՞նչ կարող ենք անել: Դե, ինչ-որ ուժերի միշտ էլ ձեռնտու է, որ հայերի և ռուսների հարաբերությունները սրվեն և իրավիճակը ապակայունանա: - Հիմա Մինվոդիում լարվածություն չկա՞ հայերի ու ռուսների միջև: - Ես չգիտեմ՝ ում մոտ լարվածություն կա, բայց հիմնականում ոչ մի լարվածություն էլ չկա: - Դուք խոսում էիք ինչ-որ ուժերի մասին, որ ուզում են ապակայունացնել իրավիճակը, ո՞ւմ նկատի ունեք: - Այդպիսի ուժեր կան ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ռուսաստանում: Բայց առայժմ մեզ մոտ խաղաղ է: Մենք ամեն ինչ հասկանում ենք: - Բայց նաև տեղեկություն կա, որ առավոտյան մարզի նահանգապետը խորհրդակցություն է անցկացրել և հայտարարել, որ գործը վերցնում է իր անձնական վերահսկողության տակ, այս դեպքում սա ի՞նչ է նշանակում: - Գործը լինելու է նրա հսկողության տակ, որովհետև տարբեր սրիկաներ կարող են ինչ-որ բաներ ասել:

Категория: lurer | Добавил: leon
Просмотров: 451 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Вход на сайт
Поиск

Друзья сайта
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0




Copyright MyCorp © 2024