Суббота, 2024-Апр-20, $TIME
ՀԱՅԱՍՏԻ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
Приветствую Вас Гость | RSS

Меню сайта
Категории раздела
lurer [31]
zinuj [1]
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 75
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » Файлы » lrahos » lurer

Զարուհի Փոստանջյանի սարսափելի առաջարկը եռյակին
2015-Фев-14, 22:33

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր եռյակին առաջարկություններ է արել, որը պետք է լինի հարթակի օրակարգ՝ որպես հանրային պահանջներ։ Դրանք են. 1. «Ժառանգություն», «Հայ ազգային կոնգրես» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ՀՀ Ազգային ժողովում պետք է սկսեն Սերժ Սարգսյանի պաշտոնանկ անելու գործընթացը: 2. ԲՀԿ-ն պետք է հայտարարի, որ ճանաչում է Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին որպես հանցագործների և հետամուտ լինի նրանց քրեական հետապնդմանը և օրինական դատավճռով ազատազրկմանը, ինչը պետք է վերահաստատվի նաև ՀԱԿ-ի և «Ժառանգության» կողմից: 3. Ապօրինի սեփականաշնորհված և ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձ պետությանը: ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում և Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մերձավոր օլիգարխների ապօրինի ձեռք բերած ունեցվածքի վերադարձ պետությանը: 4. Հակակշռող և զսպող օրենքների ընդունում, ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրում, լյուստրացիայի մասին օրենքի ընդունում, Ընտրական օրենսգրքի փոփոխություն: 5. Բոլոր այն դատավորների լիազորությունների վաղաժամկետ դադարեցում և դատապարտում, ովքեր ներգրավված են եղել քաղաքական հետապնդումների գործերում: 6. Ոստիկանության, ԱԱԾ-ի և բանակի բոլոր այն պաշտոնատար անձանց հետապնդում և դատապարտում, ովքեր մասնակիցն են եղել քաղաքական հետապնդումների գործերում: 7. Ժամանակավոր անցումային կառավարության ձևավորում, որը կգործի առավելագույնը վեց ամիս և կիրագործի վերոնշյալը՝ մինչև օրինական իշխանության ձևավորում: 8. Արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացում: - See more at: http://www.lragir.am/index/arm/0/country/view/105337#sthash.xvnXNO2B.dpuf

Категория: lurer | Добавил: leon
Просмотров: 467 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Вход на сайт
Поиск

Друзья сайта
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0




Copyright MyCorp © 2024